Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ հաղորդման՝ պաշտոնատար անձը կեղծ օղի է իրացրել

Պաշտոնական
HQC

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Շուշիկ Ս.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնիպետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատարանձի կողմից առերևույթ կեղծ օղի իրացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Շուշիկ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայությունիրականացնող պաշտոնատար անձը իրեն տվել է 150 շիշ կեղծ ևառանց ակցիզի օղի ու խնդրել է վաճառել յուրաքանչյուր շիշը 1.000 ՀՀդրամով՝ խոստանալով իր ընկերոջ միջոցով իրեն օգնել սոցիալականանապահովության նպաստ ստանալու հարցում: Պաշտոնատար անձիօգնությամբ ինքը ընդգրկվել է նպաստառուների ցուցակում և ստացելսոցիալական նպաստ: Շուշիկ Ս.-ն հայտնել է նաև, որ ինքը վաճառել է օղիները ևպաշտոնատար անձին տվել է 60 հազ. ՀՀ դրամ գումար, իսկ մնացած 90 հազ. ՀՀ դրամ գումարը չի տվել, քանի որ օղիները գնած անձինք իրենչեն վճարել գումարները: Պաշտոնատար անձը պահանջել է անձամբտալ մնացած 90 հազ. ՀՀ դրամ գումարը՝ հակառակ դեպքումսպառնացել է զրկել սոցիալական նպաստից: Հետագայում ինքըայցելել է սոցիալական ծառայություն և տեղեկացրել, որ ինքը նպաստստանալու իրավունք չունի: Քաղաքացի Շուշիկ Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանությանԱխուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնողպաշտոնատար անձի կողմից առերևույթ կեղծ օղի իրացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀքրեական օրենսգրքի 207-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերիհատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էքրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն