A
A
Ռումինիայում դժգոհ են Հայաստանին 5:0 հաշվով հաղթած հավաքականի մարզչից
Ռումինական լրատվամիջոցները եւ ֆուտբոլասերները խստորեն քննադատել են ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումին: Դրա համար պատճառ է հանդիսացել այն, որ գերմանացի մասնագետը հերթական անգամ արհամարհել է հարձակվող Կլաուդիու Կեշերուին եւ թիմ չի հրավիրել: Վերջինս բավական արդյունավետ խաղ է ցուցադրում իր ակումբում՝ բուլղարական «Լուդոգորեցում» եւ վերջին երկու հանդիպումներում դարձել է 4 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ Ռումինիայի հավաքականը Հայաստանի ընտրանու մրցակիցներից մեկն է 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլում: Ռումինացիներն այժմ պատրաստվում են Լեհաստանի հավաքականի հետ անչափ սկզբունքային հանդիպմանը: