Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը մտափոխվել է. «Նաիրիտ»-ի նախագծին դեմ են (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-1

ԱԺ քառօրյայի մեկնարկին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել են Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանության հարցը եւ ընդունել են հայտարարության տեքստ. «Կոչ եմ անում ԱԺ-ին՝ քննարկման դնել հայտարարությունը եւ իր կողմից եւս համապատասխան վերաբերմունք ձեւավորել»: «Ես ամեն ինչից տեղյակ եմ ու ինքս կորոշեմ՝ երբ այն դնել քննարկման: Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ի հետ կապված ձեր ներկայացրած նախագծին, ապա Կառավարությունը բացասական կարծիք է հայտնել»,- ժպիտով արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց նրա ռեպլիկին՝ ասելով. «Նախարարի հետ խոսել եմ, ասել է, որ դրական է վերաբերվում, իսկ եթե հետո փոշմանել է, ապա այստեղ պրոբլեմը ԲՀԿ-ի  մեջ չէ, այլ Կառավարությանն է՝ կո՞ղմ է, դե՞մ է, թե ձեռնպահ»: «Ես էլ եմ գտնում, որ խնդիրն իրենց մեջ կլինի. նրանց ուղարկած տեղեկության մեջ հիմնավորումն այնպիսին է, որ լիովին չի գնահատված ձեր աշխատանքը»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Երբ քվեարկության էր դրվում ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի նախագիծը՝ «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարկության մասին» օրենքի փոփոխությունները, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ինքը սկզբունքորեն դեմ չէ այս նախագծին, ուղղակի ազգաբնակչություն բառը պետք է փոխել. «Այդ բառը մի տեսակ սովետական է՝ նարոդանասիլենիե: Եթե այն փոխվի, շատ լավ կլինի»: «Ինչպես հասկացա՝ գրավոր առաջարկ է: Կփորձենք նորից նայել, սակայն ազգաբնակչությունը շատ լավ բառ է ու Սովետի հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: Նախագիծն ընդունվեց  95 կողմ, 0 դեմ, 1 ձեռնապահ ձայներով: