Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփինե Դալալյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր

Սպորտ
sport-shtanga

Հայաստանի ծանրորդուհի, 17-ամյա Արփինե Դալալյանը, բրոնզե մեդալ նվաճեց Մալայզիայում ավարտված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում: Եվրոպայի այս տարվա չեմպիոնը +69 կգ քաշային կարգի մրցումներում ցույց տվեց 220 կգ արդյունք երկամարտում եւ գրավեց 3-րդ տեղը: Նա 39 կգ-ով հետ մնաց աշխարհի նորընծա չեմպիոն, չինուհի Հույբին Սոնից, 33-ով՝ կորեացի Սիոն Մի Լիից: Պատանիների գերծանր քաշային կարգում հանդես եկած մեր ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 340կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն հռչակվեց իրանցի Ալի Դավուդին, որը երկու վարժություններում գրանցեց 375 կգ արդյունք: