Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիհանայի պատճառով ֆաները ծաղրել են Արսեն Վենգերին (տեսանյութ)

Սպորտ
rihanna

Անգլիայում ֆուտբոլասերներն առիթը բաց չեն թողում ֆուտբոլիստներին եւ մարզիչներին ծաղրելու համար: Վերջին անգամ նրանց նման քայլի դիմելու առիթ է տվել աշխարհահռչակ երգչուհի Ռիհանան: Լոնդոնի հյուրանոցներից մեկի մուտքի մոտ վերջինիս նկատել են բավական լայն ու երկար բաճկոնով: Ֆուտբոլասերներն անմիջապես հիշել են Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կրած նմանատիպ բաճկոնները: Նրանք հումորով նշել են, որ միայն ֆրանսիացի մասնագետն ունի նման բաճկոններ, որոնցից մեկը, հավանաբար, նվիրել է Ռիհանային: