Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրջված 46 համարի ավտոբուսի վարորդը վերակենդանացման բաժանմունքում է

Պաշտոնական
default-1-1

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ թիվ 25/7 հասցեի մոտակայքում, թիվ 46 երթուղին սպասարկող HYUNDAI մակնիշի 0032Տ պետհամարանիշով (վարորդ՝ 1964 թ. ծնված Ե. Ղ.) մարդատար ավտոբուսը (երթուղուց դուրս է եկել, առանց ուղևորի) բախվել է Mercedes E-320 մակնիշի 34 SQ 099 պետհամարանիշով ավտոմեքենային, այնուհետև կողաշրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ե.Ղ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ա.Պ.-ը և Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Օ.-ը հոսպիտալացվել են «Նաիրի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Բժիշկները Ա.Պ.-ի և Ս.Օ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ե.Ղ.-ը՝ միջին ծանրության: Նա վերակենդանացման բաժանմունքում է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Mercedes E-320 մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: