Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիևի նկարով տարադրամ՝ ԵԽԽՎ նախագահին (տեսանյութ)

Քաղաքականություն
2-19

«Հանուն օրենքի» հասարակական շարժման  անդամներն այսօր հավաքվել էին ԵԽԽՎ երեւանյան գրասենյակի մոտ՝ պահանջելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը: Պատճառը օրեր առաջ Ստրասբուրգում տեղի ունեցած միջադեպն է, երբ ԵԽԽՎ նախագահը, ազատ քննարկման ժամանակ անջատել էր հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Նաիրա Կարապետյանի խոսափողները: Հիշեցնենք, ԵԽԽՎ նստաշրջանին վիճաբանությունը ծագեց, երբ  ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը հայտարարեց, թե Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախկին նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը սպանվել է ՀՀ իշխանությունների ձեռքով` ազատ գաղափարների համար: Նշենք, որ Միքայել Դանիելյանը մահացել է սրտի կաթվածից: «Այսպիսով նա կողմնակալ վերաբերմունք դրսեւորեց եւ եւս մեկ անգամ ապացուցեց, որ վարում է պրոադրբեջանական քաղաքականություն ու կաշառված է այդ երկրի կողմից»,- ասում են ակցիայի մասնակիցները: Ակցիայի մասնակիցներն այսօր նամակ հանձնեցին ԵԽԽՎ երևանյան գրասենյակին՝ պահանջելով նաեւ, որ Պեդրո Ագրամունտը հրապարակային ներողություն խնդրի հայ պատվիրակներից: Նամակի հետ նրանք նաեւ գրասենյակին հանձնեցին տարադրամ, որոնց վրա պատկերված էր Ալիեւի նկարը: Երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը հավաքվածներին խոստացավ հանձնել նամակը ղեկավարներին եւ արձագանքի դեպքում տեղեկացնել հասարակական շարժման ներկայացուցիչներին: 'For the Law' civil movement staged a protest action in front of the Council of Europe Parliamentary Assembly's (PACE) office in Yerevan 'For the Law' civil movement staged a protest action in front of the Council of Europe Parliamentary Assembly's (PACE) office in Yerevan 'For the Law' civil movement staged a protest action in front of the Council of Europe Parliamentary Assembly's (PACE) office in Yerevan 'For the Law' civil movement staged a protest action in front of the Council of Europe Parliamentary Assembly's (PACE) office in Yerevan