Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ դոկտորական թեզով ակադեմիկոսը. PS ռետրո (տեսանյութ)

Քաղաքականություն
uAE7ve3Edps

Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը դեմքով գիտի իր ղեկավարած հիմնարկի բոլոր ակադեմիկոսներին՝ նրանց ջահել չես ասի. «Քանի տարի գնա, եթե էսպես շարունակվի, այդքան տարի կծերանա ակադեմիան, եւ ոչ միայն ակադեմիան, գիտությունը»: Հայաստանում գիտության ծերացումը ակադեմիայի նախագահին էլ է մտահոգում, բայց ոչինչ առաջարկել չի կարող. «Դեպի գիտություն ձգտումը պակասել է, որովհետեւ մենք չենք կարողանում ֆինանսապես ապահովել էդ մարդկանց եւ երիտասարդները չեն գալիս»: Իսկ ահա գիտնականների արտագաղթի մասին տեղեկությունները նրա սրտով չեն, հատկապես, որ ըստ նրա ճիշտ չեն. «Աշխատողներին էդ գիտնականներին լավ գիտեմ, ովքե՞ր են գնացել: Մի քանի հոգի»: Երեք անգամ Ֆադեյ Սարգսյանի ղեկավարած կառույցը նախագահին կառավարությանը եւ առանձին նախարարների ներկայացրել է գիտության զարգացման ծրագրեր. «Դժբախտաբար դեռեւս դիտողություններ չենք ստացել»: Գիտության խնդիրներն առայժմ կառավարության համար առաջնային չեն, գիտնականների աշխատավարձն ավելին չէ, քան սովորական թոշակառուի թոշակը. «Մենք կարող ենք միառժամանակ էսպես յոլա գնալ, կարող ենք»: Որոշ ակադեմիկոսներ գտնվում են արտասահմանում դասախոսություններով: Ֆադեյ Սարգսյանի համար դա նվաճում է, այստեղ ակադեմիայի ամբողջական ինստիտուտներ որոշ տեղեկություններով արդեն 4 ամիս աշխատավարձ չեն ստանում. «Չորս չէ: Մենք չենք տվել աշխատավարձ օգոստոս, սեպտեմբեր, նու կարելի է ասել՝ հոկտեմբեր»: Այադեմիայի նախագահն ինքն էլ լավ չի հասկանում, թե ինչու են աշխատավարձերն ուշանում: Ի վերջո խոսքը շատ փոքր թվերի մասին է. «Սա անթույլատրելի բան է, որովհետեւ գիտեք, որ միջին աշխատավրձը մեր ակադեմիայում նու ասենք դոլարով 10-12 դոլար է»: Ֆադեյ Սարգսյանը գիտնականների շրջանում հայտնի էր որպես ակադեմիկոս առանց դոկտորական գիտական թեզի: Ըստ նրա, ասողը հիմար է, իր դոկտորական թեզով հատուկ ծառայություններ են իրականացվել. «Դոկտորական թեզը փակ է եղել, բայց վերաբերվել է, դոկտորական թեզը վերաբերվել է պաշտպանության համակարգ ստեղծելուն, որը մինչեւ հիմա գործում է»: Ի դեպ, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը մահացավ վարչապետի խորհրդականի կարգավիճակում: Մեկ շաբաթ հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը նրա պարտականությունը համարեց դադարեցված: