Ամերիկյան կինոակադեմիան որակազրկել է «Օսկար»-ի ներկայացված հայկական ֆիլմը, Ազատություն
Ամերիկյան կինոակադեմիան որակազրկել է «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված հայկական «Երկրաշարժ» ֆիլմը: «Կոմիտեն համարել է, որ «Երկրաշարժը» չի համապատասխանում մրցանակաբաշխության պահանջներին», - The Hollywood Reporter -ի փոխանցմամբ՝ ասել է Կինոակադեմիայի խոսնակը: Հայաստանին թույլատրվել է այլ ֆիլմ ներկայացնել: Մոսկովյան ֆիլմարտադրող «Մարս մեդիա» ընկերության խոսնակի փոխանցմամբ, խնդիրն այն է, որ կինոնկարի վրա աշխատել են չափազանց շատ ռուսներ և ոչ բավարար քանակով հայեր, մինչդեռ ֆիլմը ներկայացված է Հայաստանի անունից: Ընկերությունը Ամերիկյան կինոակադեմիային փաստաթղթեր է ուղարկել՝ պնդելով, որ «Երկրաշարժը» Ռուսաստանի և Հայաստանի համատեղ արտադրությունն է: «Մենք դեռ հույս ունենք, որ ֆիլմը կընդգրկվի մրցութային ցուցակում», - հայտարարել է «Մարս մեդիա»-ի ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը՝ հավելելով, որ այն «90 տոկոսով ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի հայերի կողմից»: Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը»-ը պատմում է 1988-ի Սպիտակի աղետի մասին: Մանրամասներն՝ այստեղ