Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ­-ի արձագանքը Լևոն Տեր­ Պետրոսյանի հայտարարությանը

Պաշտոնական
c7f83c602fc2b5067d9a8966c9c27555

ՀՀ Կենտրոնական Բանկն արձագանքել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր­ Պետրոսյանի` հոկտեմբերի 13­ ին հրապարակած մտահոգությանը: «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը, որպես կայացած և պրոֆեսիոնալ կառույց, իր գործունեության ընթացքում զերծ է եղել և մնում հասարակության շրջանում և մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքելուց: Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր­-Պետրոսյանը հրապարակայնորեն մտահոգություն է հայտնել ՀՀ տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ կանխատեսելով «դեֆոլտ», բացառության կարգով, ցանկանում ենք արձագանքել մեծարգո առաջին Նախագահին. 1. Դեֆոլտ, տվյալ դեպքում, նշանակում է պետության կողմից պարտքային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում: 2. Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ ՀՀ­ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի և արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, միջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը և տոկոսադրույքների էական նվազումը»: ՀՀ ԿԲ