Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ՝  հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է

Պաշտոնական
68846

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 5-ին բերման է ենթարկվել մի տղամարդ, ում մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պարունակող հոգեմետ հաբեր: Մասնավորապես՝ անձնական խուզարկությամբ տղամարդու  մոտ հայտնաբերվել է   առանձնապես խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող «B8» գրառմամբ 29 հաբ։ Դրանք, նախնական տվյալներով, տղամարդը ձեռք է բերել՝ իրացնելու նպատակով։ Դեքպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նույն օրը տղամարդը ձերբակալվել է: Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, տղամարդու բնակավայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է նաև «Սուբուտեքս» տեսակի 36 հաբ: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հոգեմետ նյութերի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին