Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննչականը վերականգնել է պետությանը պատճառված վնասի 93.6%-ը

Պաշտոնական
hqk

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պետությանը պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ: 2016թ. առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 54.566.000 դրամ, որից 51.125.400 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է։ Քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 93,6%:   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին