Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Հայրապետյանը՝ «Երեւան օփեն»-ի առաջատար 

Սպորտ
sport-erevan-open-6.10.

«Երեւան օփեն» շախմատի միջազգային մրցաշարում չորս տուրից հետո աղյուսակը գլխավորում են 4 շախմատիստներ: Ռուսաստանցի Պավել Սմիրնովը, ուկրաինացի Վիտալի Բերնադսկին, բելառուսցի Ալեքսեյ Ալեքսանդրովը եւ մեր հայրենակից Հովիկ Հայրապետյանը տարել են 4-ական հաղթանակ, վաստակել 4-ական միավոր եւ այժմ բաժանում են 1-4-րդ տեղերը: Նրանց հաջորդում են չորս շախմատիստ, ընդ որում բոլորն էլ Հայաստանից, որոնք առաջատարներից ետ են մնում կեսական միավորով: Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Հովիկ Հայրապետյանը սպիտակներով կմրցի Ալեքսեյ Ալեքսանդրովի հետ: