Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը վեց ժամում չգտավ հաղթանակի բանալին

Սպորտ
unnamed-1-5

Միխայիլ Տալի հուշամրցաշարում այսօր կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները: Մեր շախմատասերների ուշադրության կենտրոնում գտնվող Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց չինացի գրոսմայստեր Լի Չաոյի հետ: Մոտ վեցժամյա պայքարից հետո, 60-րդ քայլին, մրցակիցները հաշտություն կնքեցին: Դա Լեւոն Արոնյանի հաշվին գրանցված 7-րդ ոչ-ոքին էր: Մեր շախմատիստը վաստակեց 4,5 միավոր եւ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Վիշվանաթան Անանդի հետ միասին այժմ բաժանում է 4-5-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Յան Նեպոմնյաշչին, որը 5,5 միավոր ունի: Ապա հաջորդում է հոլանդացի Անիշ Գիրին՝ 5: Վաղը կայանալիք 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը կմրցի հենց Վիշվանաթան Անանդի հետ: Միայն հաղթանակի դեպքում Լեւոն Արոնյանը կարող է զբաղեցնել մրցանակային տեղ: