A
A
Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց
Մոսկվայում շարունակվող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարում այսօր ընթանում են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարով հետ: Կողմերը շատ արագ խաղարկեցին պարտիան եւ մեկ ժամ անց գրոսմայստերական ոչ-ոքի արեցին: Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Անիշ Գիրիին: Աղյուսակը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որն իր անվան դիմաց գրանցել է 4,5 միավոր: Հաջորդ, 8-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի չինացի Լի Չաոյի հետ, որը 7 հնարավորից ունի 3 միավոր եւ այժմ ընթանում է 8-րդ տեղում: