A
A
Բողոքարկվել են քվեարկության արդյունքներ
Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ այսօր մինչև ժամը 18:00-ն թիվ 34 ԸԸՀ բողոքարկման դիմում են ներկայացրել ընտրություններին մասնակցած մի քանի կուսակցության և «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչ: Ըստ ներկայացված բողոքարկման դիմումների, դաշինքը ցանկանում է վերահաշվարկել թվով 10 ընտրատեղամասի արդյունք: «Համախմբումը»` 4, «Բարգավաճ Հայաստանը»` 6, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը` 2 ընտրական տեղամասում կատարված քվեարկության արդյունք: 10 տեղամասի քվեարկության արդյունք է նախատեսել վերահաշվարկել նաև դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն: Ցայգ