A
A
«Բանանցը» հրաժարվեց իսպանացի մարզիչներից
Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել է թիմի գլխավոր մարզիչ, իսպանացի Տիտո Ռամալյոյի հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տիտո Ռամալյոյի հետ միասին թիմից կհեռանան նաեւ նրա օգնականները, որոնք նույնպես Իսպանիայից են: «Բանանցի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը, որը մինչ այդ աշխատում էր 2-րդ թիմում: Մարզական տնօրենի հաստիքի կրճատման հետ կապված նոր աշխատանքի է անցել նաեւ Արտաշես Ադամյանը: Նա նշանակվել է «Բանանցի» ակադեմիայի տնօրենի պաշտոնում: