Հենրիխ Մխիթարյանը չի օգնի Հայաստանի հավաքականին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումներից առաջ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հենրիխ Մխիթարյանը չի միանա հավաքականին, քանի որ դեռ վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից: Ազգային թիմի կազմում չեն լինի նաև Գեւորգ Հովհաննիսյանը, որը կոտրել է ձեռքը Հայաստանի առաջնության «Արարատ» - «Շիրակ» հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ Արտակ Եդիգարյանը, որը վնասվածք է ստացել «Բանանց» - «Ալաշկերտ» խաղում: Նրանց փոխարեն հավաքական են հրավիրվել Վահագն Մինասյանն ու Անդրանիկ Ոսկանյանը «Ալաշկերտից» եւ Գեղամ Հարությունյանը՝ «Գանձասար-Կապանից»: Այդպիսով, Ռումինիայի եւ Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներում մեր ընտրանու կազմում կպատրաստվեն հետեւյալ 23 ֆուտբոլիստները. Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով, Գոռ Մանուկյան: Պաշտպաններ՝ Գաել Անդոնյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Վահագն Մինասյան, Անդրանիկ Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Քարտաշյան: Կիսապաշտպաններ՝ Մարկոս Պիզզելլի, Արաս Օզբիլիս, Գոռ Մալաքյան, Դավիթ Մանոյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Զավեն Բադոյան, Դավիթ Հակոբյան: Հարձակվողներ՝ Գեղամ Կադիմյան, Վարդան Պողոսյան, Գեղամ Հարությունյան: