ՀՔԱ Վանաձորի գրասենյակի զեկույցը ընտրությունների ընթացքի մասին՝ ժամը 16.00 - 20.00 ի դրությամբ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և գործընկերների զեկույցը հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին՝ ժամը 16.00 - 20.00 ի դրությամբ
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ
Ընտրատարածքներ թիվ 30, 34
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Իրազեկ Քաղաքացիների Միավորման», Գորիսի մամուլի ակումբի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ դիտորդություն է իրականացնում թիվ 30 ընտրատարածքի 34 տեղամասերում և թիվ 34 ընտրատարածքի 46 տեղամասերում:
Դիտորդական առաքելությունը բաղկացած է 200 դիտորդից՝ համապատասխանաբար՝ 85 դիտորդ թիվ 30 ընտրատարածքում և 115 դիտորդ՝ թիվ 34 ընտրատարածքում:
Ուրիշի փոխարեն քվեարկություն
30/03 տեղամասում դիտորդը հայտնել է, որ ընտրողը եկել է ընտրության, սակայն նրա անվան դիմաց արդեն իսկ ստորագրված է եղել:
34/48 տեղամասում դիտորդը հայտնում էր, որ տվյալ ընտրատեղամասում վստահված անձը ընտրողի փոխարեն ստորագրել է ընտրացուցակներում:
34/82 տեղամասում դիտորդը հայտնել է, որ մի ընտրողի փոխարեն քվեարկել է մյուսը:
Կրկնաքվեարկության փորձ
30/49 տեղամասում քաղաքացին երկրորդ անգամ է եկել տեղամաս, սակայն հանձնաժողովի նախագահ նրան դուրս հրավիրեց տեղամասից:
Չսահմանված փաստաթղթով քվեարկելու փորձ կատարելը
34/78 տեղամասում անձինք ցանկացել են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով:
Առանց անձը հաստատող փաստաթղթի քվեարկելու փորձ կատարելը
30/07 տեղամասում անհայտ անձը չի գրանցվել և առանց անձնագրի մտել է քվեարկելու:
Քվեարկության գաղտնիության բացահայտում
30/14 տեղամասում դիտորդը հայտնել է, որ երկու տղա եկել են ընտրության, հանձնաժողովի նախագահը նկատել է, որ նրանցից մեկը նկարել է իր քվեաթերթիկը, հետո պարզվել է, որ նրա հետ եկած մյուս տղան նույնպես նկարել է իր քվեաթերթիկը: Հանձնաժողովի նախագահը հրավիրել է ոստիկաններին, ովքեր տարել են տղաներին:
34/75 Քաղաքացին նկարել է իր քվեարկած քվեաթերթիկը, նախագահն արձանագրություն է կազմել:
Ցուցակների հետ կապված անճշտություններ, ընտրողների ցուցակագրում
30/16 տեղամասում դիտորդը հայտնել է, որ 3 կին են եկել տեղամաս, սակայն նրանցից մեկի անունը ցուցակում չի եղել, նրան թույլ չեն տվել ընտրել, հետո այդ կինը բողոքել է՝ ասելով, որ իր անունը շտաբի ցուցակում կար: Դիտորդը կնոջ հետ խոսել է առանձին, պարզվել է, որ նրա անունը եղել է Հայկական վերածնունդ կուսակցության շտաբի ցուցակում:
Ընտրակաշառք
30/47 տեղամասում քաղաքացի է մոտեցել շրջիկ դիտորդին ու ասել, որ ընտրողները տեղամասից դուրս գալուց հետո մտնում են Վերածնունդ կուսակցության շտաբ, ինչի մասին տեղեկատվություն է ստացվել նաև այլ անձանցից: Ստացվել է տեղեկություն, որ միկրոաբտոբուսում նաև գումար են բաժանում:
Ընտրողների տեղափոխություն
30/14 տեղամասում դիտորդը ահազանգել է, որ 0485Լ մակնիշի միկրոաավտոբուսով մարդկանց են բերում ընտրատեղամաս:
Հանձնաժողովի անդամի կողմից ընտրողների ստորագրած ցուցակից իր մոտ եղած ցուցակում տվյալներ լրացնելը
34/04 տեղամասում հանձնաժողովի ցուցակների համար պատասխանատու «ՀՅԴ» կուսակցության անդամը գրպանից հանել է ինչ-որ ցուցակ, նշումներ է կատարել ու նորից թաքցրել:
Տեղամասում կողմնակի անձանց ներկայություն
34/08 տեղամասում տեղամասում պարբերաբար մուտք ու ելք են արել դպրոցի տնօրենը և իր աշխատակիցները: Հանձնաժողովի նախագահն անգործություն է դրսևորել:
Դիտորդների իրավունքների խոչընդոտում
34/08 տեղամասում դրսում անհայտ անձիք դիտորդներին արգելել են դիտարկել 50 մետր շառավղով շրջակայքը: Հանձնաժողովի նախագահն անգործություն է դրսևորել:
Կնիքի ցնդող թանաք
30/40 տեղամասում դիտորդը ահազանգել է, որ անձնագրի կնիքման համար նախատեսված թանաքաներկը շուտ է ցնդում:
30/58 տեղամասում կնիքը ցնդել է:
Խախտումը գրանցամատյանում չարձանագրելը
34/59 տեղամասում Հովհաննես անունով անձը առավոտյան գրանցվել է որպես ԲՀԿ վստահված անձ, 17.52 րոպեին հայտարարել է, որ ինքը իր լիազորությունը փոխում է և հիմա որպես դիտորդ է լինելու ԲՀԿ-ի կողմից: Նախագահը չի գրանցել գրանցամատյանում, սակայն դուրս է հրավիրել անձին:
34/81 Իսրայելյան Արթուր անունով անձը առավոտյան գրանցվել է ընտրատեղամասում որպես ԲՀԿ վստահված անձ և դուրս եկել ընտրատեղամասից, ժամը 17.15 րոպեին նորից եկել է ընտրատեղամաս արդեն ներկայացել է որպես դիտորդ «Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոն» կազմակերպությունից որպես դիտորդ: Դիտորդը տեղյակ է պահել նախագահին, նախագահն չի գրանցել գրանցամատյանում, սակայն դուրս է հրավիրել անձին:
Այլ խախտումներ
30/06 տեղամասում քվեատուփը սահմանված կարգով փակված չի եղել, ինչի վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:
34/27 տեղամասում ծրարները սահմանված քանակից 2-ով պակաս են: Հանձնաժողովի նախագահը քանակը լրացրել է չհրկիզվող պահարանում եղած ծրարներից
34/79 տեղամասում չհրկիզվող պահարանի փականը անսարք է եղել:
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը դիտարկվող տեղամասերում՝ այստեղ http://hcav.am/