Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքացի դիտորդ»-ը ցավակցում է

Պաշտոնական
download

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ցավով հայտնում է, որ այսօր Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 34/53 ընտրատեղամասում կտրուկ վատացել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդ Գուրգեն Կոստանյանի ինքնազգացողությունը:   Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ցավակցում է Գ.Կոստանյանի ընտանիքին և հարազատներին: Մենք բարձր ենք գնահատում նրա քաղաքացիական գիտակցությունը և ներդրումը ընտրական գործընթացների վերահսկողության գործում: Կարդացեք նաեւ Դիտորդը վատացել է ընտրատեղամասում, հիվանդանոց է հասցվել մահացած.