A
A
Ի՞նչ աշխատանք կառաջարկի Հրաչյա Ռոստոմյանը Գաբրիել Ղազարյանին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին, նշել է, որ նա եւ նախկին նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատելու են միասին: «Ա1+»-ի մարզական լրագրողին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնեցին, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչ ձեւաչափով է լինելու ներկայիս եւ նախկին նախարարների համագործակցությունը: Սակայն մի բան պարզ է, որ Հրաչյա Ռոստոմյանը պետք է որեւէ պատասխանատու աշխատանք գտնի Գաբրիել Ղազարյանի համար, ում շատ լավ է ճանաչում, քանի որ երկուսն էլ նախկին բասկետբոլիստներ են: