Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իվան Դանիելյանցը բաց կթողնի չեմպիոնների լիգայի խաղը

Սպորտ
sport-danielyanc

Ռուսաստանի «Ռոստով» ֆուտբոլային թիմի հայազգի գլխավոր մարզիչ Իվան Դանիելյանցը բաց կթողնի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի հոլանդական ՊՍՎ-ի հետ հանդիպումը: «Դանիելյանցը հիվանդության պատճառով չի կարող ղեկավարել թիմը: Նրան կփոխարինի Դմիտրի Կիրիչենկոն», - տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: «Ռոստովի» եւ ՊՍՎ-ի միջեւ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, Ռոստովում: Հիշեցնենք, որ չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում Իվան Դանիելյանցի թիմը 0:5 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»: