Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վանաձոր» ՔԿՀ կին ծառայողին մեղադրանք է առաջադրվել

Պաշտոնական
32810ba8d10f2189a947fb87a125a4af

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Քրիստինե Հովհաննիսյանը առևանգել է քաղաքացի Քնարիկ Աբրահամյանին ու վերջինիցս գումար շորթել: Մասնավորապես՝ կատարված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Քնարիկ Աբրահամյանը 2016թ. ապրիլի 25-ին հանդիպել է իր ծանոթ Նարեկ Օհանյանի կնոջ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Քրիստինե Հովհաննիսյանի հետ, վերջինիս հրավերով նստել է նրա մեքենան, ով անմիջապես փակել է մեքենայի դռները և վարել ամայի տարածք: Այնուհետև Քրիստինե Հովհաննիսյանը մեղադրել է Քնարիկ Աբրահամյանին իր ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու, նրան սեռական հիվանդությամբ վարակելու և նրա միջոցով իրեն ևս վարակելու մեջ ու բուժման ծախսերի համար բռնությանգործադրման սպառնալիքով պահանջել է 100 հազ. ՀՀ դրամ: Գումարը սակարկելուց և 30 հազ. ՀՀ դրամ ստանալուց հետո միայն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը Ք. Աբրահամյանին թույլ է տվել իջնել մեքենայից ու հեռանալ: Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Քրիստինե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ և 182-րդ հոդվածների 1-ին մասերով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեականգործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն