Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրեյ Արշավինը ցանկանում է սափրել լրագրողի գլուխը (տեսանյութ)

Սպորտ
sport-arshavin

Ղազախական «Կայրաթ» ֆուտբոլային ակումբը համացանցով հատուկ տեսագրություն է տարածել, որում թիմի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինն առաջարկում է իր ծառայությունը վարսավիրության բնագավառում: Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, Ղազախստանի առաջնության մեկնարկից առաջ տեղի լրագրող Պյոտր Վելիկովը հայտարարել է, որ պատրաստ է սափրել գլուխը, եթե ռուսաստանցի ֆուտբոլիստը խաղաշրջանի ընթացքում դառնա գոնե 8 գոլի հեղինակ: Անդրեյ Արշավինը «Ակտոբեի» դեմ խաղում հեռահար հարվածով գրավել է մրցակցի դարպասը, որը դարձել է թվով ութերորդը ընթացիկ առաջնությունում: Նա հատուկ պատրաստված տեսահոլովակով լրագրողին հիշեցրել է նրա տված խոստումը՝ նշելով, որ անձամբ պատրաստ է դառնալ նրա վարսավիրը: