Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատություն» ռ/կ-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձին մեղադրանք է առաջադրվել

Պաշտոնական
saritax16

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-իլույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերիվերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել ևս մեկանձի: Մասնավորապես՝ Դ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղիունեցած դեպքերի ընթացքում ենթադրելով, որ «Ազատություն» ռադիոկայանիլրագրողը նկարահանում է իրեն և չցանկանալով, որ իր վերաբերյալ տեսանյութեր տարածվեն ԶԼՄ-ներում, մոտեցել է լրագրողին, քաշքշել է, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Դ. Ս.-ն լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ուդեպքի վայրից դիմել է փախուստի: Հիշեցնենք, որ նույն քրեական գործով առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել արդեն 8 անձի, որոնցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, ԴավիթՍարգսյանի ու Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատվածմասի նախաքննությունը ավարտվել է և ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն