Պետդումայի ընտրություններում հաղթում է Պուտինի կուսակցությունը
Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը հաղթում է Պետդումայի ընտրություններում՝ 92% քվեաթերթիկների հաշվարկից հետո հավաքելով 54,16% ձայն։ Սա այդ կուսակցության բոլոր ժամանակների լավագույն արդյունքն է։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։ Սա նշանակում է, որ համամասնական 225 տեղերից 121-ը կտրվի «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը։ Վլադիմիր Պուտինի իշխանության հենարան հանդիսացող քաղաքական ուժը հաջողություն է գրանցել նաև մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունում՝ ստանալով 203 տեղ։ Ընդհանուր՝ կուսակցությունը Պետդումայում ներկայացված կլինի 324 մանդատով՝ 450 հնարավորից։ Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորած ՌԴ Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունը երկրորդն է՝ 13.99%-ով։ Կոմունիստական կուսակցությունը քիչ է զիջում նրան՝ 13.9%։ 4-րդ տեղում է «Արդար Ռուսաստանը»՝ 6.2%։ Հենց այս 4 կուսակցություններն էլ տեղ կզբաղեցնեն Ռուսաստանի Պետական դումայում։