A
A
Բ. Սահակյանը հնչակյանների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության պատվիրակությանը՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը կարեւորել է ավանդական կուսակցությունների հետ սերտ փոխգործակցությունը՝ այն համարելով պահանջված եւ կարեւոր համազգային խնդիրների լուծման համար: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ