Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամը 11.00-ի դրությամբ՝ 10.61 % մասնակցություն. ԿԸՀ

Պաշտոնական
400e1fcbaea76d65abefa859a4b1269a

Այսօր` սեպտեմբերի 18-ին,  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Առավոտյան` ժամը 8.00-ին,  ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 541 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 68 708 է կամ 10.61 %: Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am: ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն