Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն համաձայն չէ «Քաղաքացի դիտորդ»-ի տվյալների հետ

Պաշտոնական
1428

«a1plus.am» լրատվական կայքում առկա է հրապարակում` «Խախտումներ՝ ըստ «Քաղաքացի դիտորդ»-ի» վերնագրով, ըստ որի, ժամը 10.00-ի դրությամբ առկա է 53 խախտում, և հիմք են ընդունվել transparency.am կայքի տեղեկությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ կայքում հրապարակված տեղեկությունները, որոնք հիմք են ձառայել հրապարակման համար, չեն համապատասխանում իրականությանը: Ծանոթանալով կայքին` կարելի է միանգամից տեսնել, որ նույն ժամով տեղեկությունները, չպարունակելով անգամ խախտման նկարագրությունը,  կրկնվում են բազմիցս` հավանաբար փորձ անելով ձևավորել խախտումների իմիտացիա: Նույնիսկ առկա են այսպես կոչված «խախտման վերաբերյալ տեղեկություններ», որոնք վերաբերում են ժամը 10.44-ին արձանագրված քվեարկության արդյունքների ամփոփմանը, այն դեպքում, երբ արդյունքների ամփոփման գործընթացը մեկնարկում է 20.00-ից: kyh     Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ քվեարկության կարգի խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում հաղորդումներ կամ ահազանգեր առկա չեն:   ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն