Ոստիկանները թերացել են. ահազանգ
Քաղաքացի Համլետ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատնից կատարված գողության դեպքերով մի քանիանգամ դիմել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին, ովքեր սակայն նշված գողության դեպքերով սահմանված կարգով իրենից գրավոր հաղորդում չեն ընդունել, այլ խոստացել են հաղորդումն ընդունելգողություն կատարած անձանց հայտնաբերելուց հետո: Այնուհետև երբ առանձնատնից դարձյալ գողություն էկատարվել. գողացվել է ընդհանուրը 1 մլն ՀՀ դրամարժողությամբ գույք: Ինքը կրկին դիմել է ոստիկանությանհիշյալ բաժնի ծառայողներին, ովքեր դարձյալ իրենից գրավոր հաղորդում չեն ընդունել: Փաստորեն, ըստ քաղաքացու հաղորդման, ՀՀոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները 4անգամ կատարված գողության դեպքերով սահմանվածկարգով գրավոր հաղորդում չեն ընդունել և դրանքբացահայտելուն ուղղված միջոցներ չեն ձեռնարկել: ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն