Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ շենքին օժանդակելու համար՝ շնորհակալություն Չինաստանի դեսպանին (տեսանյութ)

Պաշտոնական
chin

Սեպտեմբերի 14-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունին։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի արտգործնախարության նոր շենքի տեխնիկական հագեցման նպատակով տրամադրված կարևոր օժանդակության համար: Այս կապակցությամբ ԱԳՆ-ում կազմակերպված արարողության ընթացքում նա նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ին տրամադրած օժանդակությունը երկու երկրների միջև ջերմ, բարեկամական հարաբերությունների հերթական վկայությունն է, և դեսպանին փոխանցեց Չինաստանի արտգործնախարար Վան Իին ուղղված շնորհակալական նամակը: Դեսպան Ըրլունն իր հերթին ընդգծեց, որ Չինաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը և պատրաստ է շարունակել աջակցությունը բարեկամ երկրի զարգացմանը: Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց երկու պետությունների միջև սերտ բարեկամական փոխգործակցությունը, քննարկվեցին Հայաստանի և Չինաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-չինական օրակարգի բազմաթիվ հարցեր: Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Չինաստանի դեսպանի անձնական շարունակական ջանքերը՝ հայ-չինական համագործակցության խորացման ուղղությամբ։ Էդվարդ Նալբանդյանն ու Թիեն Ըրլունն անդրադարձան բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը: