Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են հրամանատարական պատրաստության  մեթոդները

Պաշտոնական
unnamed-1-5

ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային զորամիավորումում զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ կայացել է քննարկում՝ մասնակցությամբ ենթակա զորամասերի, գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների: Քննարկվել են հրամանատարական պատրաստության կազմակերպման մակարդակի բարձրացման ուղիներն ու մեթոդները: Ուշադրություն է դարձվել հրամանատարական, ուսումնամեթոդական և այլ հավաքների կազմակերպմանը, հրամանատարական և մեթոդական պարապմունքներին, ինչպես նաև թերությունների հայտնաբերմանն ու շուտափույթ բացահայտմանը, կարճատև ժամանակամիջոցում դրանց վերացմանն ուղղված աշխատանքներին: Կարևորվել է հրամանատարական պատրաստության հիմնական սկզբունքի անխափան կիրառումը: ..................... ՀՀ ԶՈւ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն իրավական թեմայով   ՀՀ ԶՈւ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է զորամասերի հրամանատարների ՍԻԱԳ օգնական-սպաների մասնագիտական հավաք-խորհրդակցություն: Հավաք-խորհրդակցության նպատակն էր կատարելագործել ուսուցվող առարկաների վերաբերյալ մասնակիցների գործնական հմտությունները: Հավաք խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ ուսումնական տարվա կտրվածքով զորամասում  կատարված աշխատանքները, արծարծվել են զորամասերում զինվորական իրավաբանի կողմից վարվող փաստաթղթղերի, իրավական աշխատանքների կազմակերպման, ծառայողական քննության անցկացման կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի եւ դրանց լրացման ու ներկայացման կարգի վերաբերյալ հարցեր: Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, իրավական ակտիվների հետ տարվող աշխատանքների, զորամասերում ըստ օրվա կարգացուցակի` իրավական աշխատանքների և իրավական տեղեկատվության պատշաճ մատուցման հարցեր: unnamed-2