A
A
Աշխատանքային այցով Արցախ է մեկնում ՀՀ օմբուդսմենը
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրավերով` աշխատանքային այցով Արցախ է մեկնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Արցախի Պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Նախատեսված են հատուկ հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև իրավապաշտպանների հետ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ