Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմեկնեն Մինսկ՝ մասնակցելու տոնական միջոցառումներին

Պաշտոնական
aghvan-hovsepyan

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս (Մինսկ)։ Հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 9-ին Մինսկում կմասնակցի Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ ՔԿ նախագահի առանձնազրույցը՝ Բելառուսի ՔԿ նախագահի հետ։ Բացի այդ, տեղի կունենա եռակողմ աշխատանքային հանդիպում՝ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվեն համագործակցությանը վերաբերող հարցեր։   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին