Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրաշափառի» արարողությունը՝ Գանձասարի վանքում

Պաշտոնական
1-2

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին այցելել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղ եւ մասնակցել Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը  կարեւորել է նման նախաձեռնությունների նշանակությունն ազգի նվիրյալների հիշատակը վառ պահելու եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակման տեսանկյուններից: Նույն օրը Բակո Սահակյանը Գանձասարի վանքում ներկա է գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի մասնակցությամբ տեղի ունեցած «Հրաշափառի» արարողությանը: Միջոցառումներին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: 2 3   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ