Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղարաբաղի վրա կախված վտանգը կարող է ուղղվել Հայաստանի կողմը» (տեսանյութ)

Քաղաքականություն
navasardyan

«Ղարաբաղը կամ պետք է դառնա անկախ պետություն՝ իր բոլոր իրավունքներով եւ պարտականություններով, կամ էլ միանա Հայաստանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան  Արման Նավասարդյանը: Նրա խոսքով՝ Ղարաբաղն անքակտելիորեն կապված է կովկասյան տարածաշրջանի բոլոր իրադարձությունների հետ եւ, ինչպես Հայաստանը, Ղարաբաղը նույնպես համարվում է Մեծ Մերձավոր Արեւելքի մի մասը: Արման Նավասարդյանը նշեց, որ օգոստոսի 24-ից, երբ թուրքական զորքերը մտան Սիրիա, բոլորովին նոր իրավիճակ ստեղծվեց տարածաշրջանում. «Եթե տարածաշրջանի երկրները սրեն հարաբերությունները Ռուսաստանի հետ,  ապա Ղարաբաղի ուղղությամբ նույնպես սրացում կլինի»: Նրա խոսքով՝ այսօր Ղարաբաղյան հարցը կիսասառեցված վիճակում է  գտնվում, քանի որ Հայաստանը չգնաց այն պահանջներին, որոնք դրվել էին. «Երբ բացահայտվեցին Մադրիդյան սկզբունքները, շատերը խոսում էին այն մասին, որ Ռուսաստանը համաձայն է հողերի հանձնմանը, իսկ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ցանկանում են պահպանել  Ղարաբաղի ստասուս քվոն, բայց նման բան չկա»: Նավասարդյանը հավելեց, որ թեեւ Ղարաբաղյան հարցը սառեցված է, պատերազմական իրավիճակը շարունակում է մնալ որպես սպառնալիք. «Քանի դեռ մենք չենք լուծել Ղարաբաղի հարցը, Ղարաբաղի վրա կախված վտանգը կարող է ուղղվել Հայաստանի կողմ»,-եզրափակեց նա: