«Հորտուս Մուզիկուս»-ի կանգառը
“Հորտուս Մուզիկուս” անվանումը բազում տասնամյակներ հանդիսանում է կատարողական արվեստի բարձրագույն նշաձող և խորհրդանիշ: Այն համարվում է Եվրոպայի մշտապես գործող ամենահին խումբը` իր յուրահատուկ ոճի մեջ: “Շողացող վերածնունդ, Փայլուն բարոկկո” ծրագիրը դարերի խորքից մինչ այսoր մի մեծ երաժշտական ճանապարհորդություն է: Խումբը թողարկել է 35 ձայնասկավառակ, համերգներով հադես եկել մոլորակի բոլոր մայրցամաքներում: Երաժշտախմբի յուրաքանչյուր ելույթ միջնադարյան հագուստների և յուրօրինակ գործիքների օգտագործմամբ վերածվում է մի բեմականացման:
Սեպտեմբերի 14-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում “Երևանյան Հեռանկարներ” միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հայ երաժշտասեր հանրությունը ևս հնարավորություն կստանա ներկա գտնվելու այս բացառիկ երաժշտական ճամփորդությանը` մեր օրերի ամենախարիզմատիկ երաժիշտներից մեկի` Անդրես Մուստոնենի և “Հորտուս Մուզիկուս” խմբի երաժիշտների մասնակցությամբ:
“Հորտուս մուզիկուս” երաժշտախումբը սեպտեմբերի 15-ին նաև ելույթ կունենա Բյուրական արվեստի ակադեմիայում մեկ այլ յուրահատուկ ծրագրով, որի ընթացքում կհնչեն հրեական երգեր ու ավանդական երաժշտություն, հատվածներ “Կարմինա Բուրանա” ձեռագրերի շարքից:
Այս տարի փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25 ամյակին:
