Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

24 ԺԱՄ ԱՆՑ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

Մշակույթ

Մեկ շաբաթ անընդմեջ Հայաստանում կանցկացվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակույթային երկրորդ փառատոնը: Այսօր գեղարվեստական մասի վերաբեյալ տեղեկացնելու համար նրա կազմակերպիչները հրավիրել էին ասուլիս:

Հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կլինի փառատոնի հանդիսավոր բացումը, իսկ հանդիսավոր փակումը` Երեւանի հանրապետության հարապարակում:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը կարեւորում է այս փառատոնը` այն համարելով շատ պետքական. «Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ ստեղծվում է ոչ միայն պետական մակարդակի համագործակցություններ, ոչ միայն սպորտի, գիտության, այլ նաեւ մշակույթային:

Այս 2 տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել, որ բավական կոլեկտիվներ հրավերներով մեկնեցին Սփյուռք, բավական կոլեկտիվներ եկան Հայաստան: Ստեղծվեցին այն մարդկային եւ ստեղծագործական կապերը, որոնք բոլորիս պետք են»:

«Ուրախ եմ, որ սա եղավ շարունկությունը համահայկական առաջին, երկրորդ, երրորդ սպորտային միջոցառումների: Սա լրացրեց մշակույթային մեծ գունագեղությամբ, մշակույթային մեծ աշխուժություն եղավ»,- հավելում է ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի բյուջեն այս տարի կազմում է 117 մլն դրամ: Կազմակերպիչներն այսօր վստահեցրեցին, որ ամեն ինչ արել են, որպեսզի ոչ մի բան չկրկնվի նախորդ անգամից:

Լայնացնելով շրջանակներն այս տարի կլինեն կինոյի, թատրոնի, կրկեսի, կերպարվեստի, գրականության եւ այլ օրեր: Հրաչյա Աշուղյանը տեղեկացրեց, որ համերգ-փառատոնին կլինեն նաեւ 5 պրեմիերաներ, հոլոգրաֆիկ ներկայացումներ, որոնք արել են մեր անվանի հոլոգրաֆները:

Ի դեպ, բոլոր միջոցառումների մուտքը լինելու է անվճար: