A
A
Ավանդական աշխատանք ոչ ավանդական եղանակով.«Ասմունքող» ցուցանակներ Գյումրիում (տեսանյութ)
«Ասմունքող» ցուցանակները կզարդարեն Պարույր Սևակի անվան փողոցի շենքերը: Civil Voice հասարակական կազմակերպության Գյումրու գրասենյակի նախաձեռնությամբ և գյումրեցի երիտասարդ կամավորների աջակցությամբ է իրականացվում ծրագիրը: Գյումրու մյուս փողոցներն էլ կզարդարեն խցանապատ գորգերը: Ծրագիրն իրականացվում է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության և «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում: Կամավորները, ովքեր պատրաստում են գորգերը, ժամանել են աշխարհի տարբեր անկյուններից: