Սեւ եւ սպիտակ նկարների խոսքը (տեսանյութ)
«Հեռուստատեսությունում 30 տարի աշխատել եմ, սակայն զուգահեռ միշտ նկարահանել եմ: Իմ հիշողությունը այս նկարների մեջ է»: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում բացվել է մասնագիտությամբ ռեժիսոր նյույորքբնակ Ռոբերտ Կարապետյանի ծննդյան 80 և գործունեության 60-ամյակին նվիրված «Արվեստի աշխարհում» հոբելյանական լուսանկարչական ցուցահանդեսը: Հայ թատրոնի դերասանների, գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, անվանի գործիչների դիմանկարներ, խմբակային լուսանկարներ: Այսօր էլ նրա հոդվածներն ու լուսանկարները տպագրվում են Երևանի, Նյու Յորքի, Բոստոնի, Լոս Անջելեսի, Լիբանանի հայկական թերթերում, ամսագրերում ։ Ամերիկահայ դոկտոր Հրանտ Մարգարյանի խոսքով` Ռոբերտ Կարապետյանի սև ու սպիտակ նկարները խոսում են: «Շատ ինքնուրույն, եզակի արվեստագետ, հայ մարդ է:»,- ասում է նա: «Մեր շահածն այս լուսանկարներն են, որ Ռոբերտը Հայրենիքին նվիրեց ու մնալու սերունդներին»,- իր ուրախությամբ կիսվում է վաստակավոր լրագրող Վանիկ Սանթրյանը: Մանրամասները՝ տեսանյութում