Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատարի սեփականատերը ցուցմունք է տվել «Սասնա ծռեր»-ի դեմ

Քաղաքականություն
bernatar-1

Խաչատուր Գիչյանը ցուցմունք է տվել՝ ասելով, որ «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամներ վերցրել են իր մեքենան՝ ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով:  Այսօր ԱԱԾ-ն  նման հայտարարություն է տարածել: Խաչատուր Գիչյանի պաշտպան Տիգրան Սարգսյանն «Ա1+»-ի հետ զրույցում նախ նշեց, թե իր պաշտպանյալի տված ցուցմունքը նախաքննական գաղտնիք է:  Դիտարկմանը, որ ԱԱԾ-ն արդեն հրապարակել է ցուցմունքը, պաշտպանը հաստատեց, որ Խաչատուր Գիչյանը նման ցուցմունք է տվել: Իսկ սրանից հետո ինչ է սպասվում Խաչատուր Գիչյանին. հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Եթե կամավոր չի տվել բեռնատարը, դուրս է գալիս, որ չի օժանդակել խմբին: Բայց դա քննությունն  է պարզելու»: Խաչատուր Գիչյանը կալանավորվել է հուլիսի 20-ից: Ըստ մեղադրանքի,  Խաչատուր Գիչյանը իր սեփական բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատար մեքենայով մտել էր  ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ եւ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումը: