Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներխուժել են Կարո Եղնուկյանի բնակարան եւ ձերբակալել նրան

Քաղաքականություն
85e5570cb078d723b13f66707decba32

Հաղորդագրություն 02:04   Արդեն քանի ժամ է խուզարկություն էր տիրում Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բնակարանում: Բնակարանի, ավտոտնակի, մեքենաների խուզարկության ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել: Առգրավվել է նրա բնակարանում գտնվող թվով 5 համակարգիչ, 2 հեռախոս: Կարո Եղնուկյանին ձերբակալել են Այս մասին հաղորդում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի պաշտոնական էջը 20:00 Դիմակավորված մարդիկ ներխուժել են Կարո Եղնուկյանի բնակարան: Նրանք ներկայացել են որպես Ազգային անվտանգության աշխատողներ: Այս մասին հաղորդում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը: