A
A
Հայաստանի հավաքականը եզրափակիչում հաղթեց Վրաստանին
Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկան աղջիկների հավաքականը հաջող հանդես եկավ Թբիլիսիում ավարտված բասկետբոլի Եվրոպայի աղջիկների առաջնության C դիվիզիոնում: Մեր թիմը հաղթահարելով նախնական փուլերը, մտավ եզրափակիչ, որտեղ հանդիպեց Վրաստանի այդ տարիքային ընտրանու հետ: Հայ բասկետբոլիստուհիները վճռական խաղում հաղթեցին 66:32 հաշվով եւ զբաղեցրին առաջին տեղը: