Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Ալաշկերտը» հրաժարվել է գլխավոր հարձակվողից 

Սպորտ
sport-alashkert-13.07.

Այսօր «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը խզել է պայմանագիրը Միհրան Մանասյանի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Լրացուցիչ այլ տեղեկություններ ակումբը չի հայտնում: Նշենք, որ Միհրան Մանասյանը մոտ մեկ շաբաթ առաջ կայացած ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման «Ալաշկերտ» - «Սանտա Կոլոմա» խաղում կարմիր քարտ էր ստացել մրցակցի ոտքին կանգնելու համար, բացի այդ, խաղից հետո բռունցքով հարվածել էր անդորացի ֆուտբոլիստին։ Դա նշանակում է, որ ֆուտբոլիստին լուրջ պատիժ է սպառնում ՈՒԵՖԱ-ի կողմից եւ նա երկար ժամանակ չի կարող խաղալ եվրոգավաթներում: