Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կխաղա իր նախկին թիմի դեմ

Սպորտ
a1mkhitaryan

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկայացրել է թիմի նախապատրաստական ծրագիրը:   Ըստ դրա թիմը կսկսի լիարժեք մարզումներ անցկացնել հուլիսի 11-ից: Հինգօրյա պարապմունքներից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 16-ին ընկերական խաղ կանցկացնի «Ուիգանի» հետ: Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ այդ հանդիպմանը կմասնակցեն միայն իր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստները: Պատճառն այն է, որ թիմի 14 ֆուտբոլիստներ, որոնք տարբեր հավաքակաների կազմում մասնակցել են Եվրոպայի առաջնությանն ու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, թիմին միանալու են ավելի ուշ:   Այնուհետեւ, «Մանչեսթեր Յունայթեդը» կմեկնի Չինաստան, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Ի դեպ, վերջինիս շրջանակում անգլիական ակումբը հանդիպելու է Դորտմունդի «Բորուսիայի» եւ իր ամենասկզբունքային մրցակցի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ: Դա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կխաղա իր նախկին թիմի դեմ:   Օգոստոսի 3-ին «Մանչեսթեր Յունայթեդը» նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ կանցկացնի առաջին հանդիպումը սեփական մարզադաշտում՝ «Օլդ Տրաֆորդում»: «Կարմիր սատանաները» բարեգործական խաղ կանցկացնեն Ուեյն Ռունիի նախկին թիմի՝ Լիվերպուլի «Էվերտոնի» հետ:   Օգոստոսի 7-ին Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կպայքարի նոր մրցաշրջանի առաջին մրցանակի՝ «Կոմյունիթի Շիլդսի» համար: Նրա եւ մյուս խաղընկերների մրցակիցները կլինեն Անգլիայի այս տարվա չեմպիոնները՝ «Լեսթերի» ֆուտբոլիստները: