Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ընկերական խաղ կանցկացնի Չեխիայի հետ

Սպորտ
sport-hajastan-chexia

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը օգոստոսի 31-ին Պլզենում ընկերական խաղ կանցկացնի Չեխիայի ազգային թիմի հետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականն այդ խաղով կնախապատրաստվի 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 4-ին, Դանիայում, այդ երկրի ազգային թիմի հետ: