A
A
ՀԲՖ-ն մտադիր է ակումբ ստեղծել
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մեր հավաքականի բասկետբոլիստներով մտադիր է ստեղծել նոր ակումբ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: «Հավաքականը կազմավորելու ծրագիրը մենք դեռ սկսել էինք 5 տարի առաջ: Այն դեռ ավարտված չէ: Մենք նախատեսում ենք արդեն այս տարվանից ստեղծել բասկետբոլի պրոֆեսիոնալ ակումբ, որը կխաղա Ռուսաստանի «Սուպերլիգայում» եւ Եվրոպայի որեւէ գավաթներից մեկում: Մեր հավաքականից 8 մարզիկ կհամալրի այդ ակումբը, իսկ գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը համաձայնել է վերադառնալ Հայաստան եւ գլխավորել թիմը», - հայտարարել է ՀԲՖ-ի փոխնախագահ Արա Պողոսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նախապես նշել էր, որ թիմի նոր հաջողությունների համար հարկավոր է ստեղծել բազային թիմ: