«Իշխանությունները պատրաստվում են հանձնել Արցախի հողերը». ակցիա (տեսանյութ)
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով եկել են նախագահական նստավայրի մոտ։
«Իշխանությունները պատրաստվում են հանձնել Արցախի հողերը, Ժիրայր Սեֆիլյանը եղել է միակ ընդդիմադիրը, որ հանդգնել է խոսել այդ մասին, ինչի համար էլ այսօր ազատազրկված է։ Այս իշխանություններից պետք է ազատվել միայն բռունցքներով»,- հավաքվածներին դիմեց ակցիայի մասնակից Գագիկ Եղիազարյանը։
«Ռեժիմ, մենք բոլորս Ժիրայր Սեֆիլյան ենք», «Ես պայքարում եմ քո և իմ ապագայի համար», «Ազատագրենք երկիրը ներքին թշնամուց» և այլ բովանդակությամբ պաստառներով քաղաքացիները Ժիրայր Սեֆիլյանի ազատությունն ու իշխանությունների հրաժարականն են պահանջում։
Բաղրամյան 26-ի դիմաց են հավաքվել նաև «Նաիրիտ»-ի աշխատակիցները՝ գործարանի վերագործարկման պահանջով։
