Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎԻԱՎԹԱՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մշակույթ

Հունիսի 3-ին «Ազգային Պատկերասրահ» Երկրորդ Երաժշտական Փառատոնի շրջանակներում կկայանա ՀՀ Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի մենահամերգը:

Բարսեղ Թումանյանի` ՀՀ Ժողովրդական արտիստի կոչում ստանալուց հետո առաջին մենահամերգն է, որն աշխարհահռչակ բասը նվիրում է մայիսի 3-ին տեղի ունեցած A-320 օդանավի վթարի անմեղ զոհերի հիշատակին:

Բարսեղ Թումանյանը ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: 1982-83 կատարելագործվել է Միլանի La Scala օպերային թատրոնում, իսկ 1985-ին Մոսկվայի կոնսերվատորիայում:

1989-ի հունվարից, երբ Բարսեղ Թումանյանը հանդես եկավ Հայաստանի երկրաշարժի զոհերին նվիրված Գալա-համերգում (Royal Opera House, Covent Garden), նա դարձավ համաշխարհային օպերային բեմերի ցանկալի հյուրը: Հանդես է եկել լավագույն օպերային թատրոնների եւ համերգասրահների բեմերում, այդ թվում ` Լոնդոնի Wigmore Hall, Մելբուրնի օպերա, Մյունխենի օպերային թատրոն, Փարիզի Opera Bastille, Նյու-Յորքի Metropolitan Opera, Ամստերդամի Concertgebouw եւ այլուր:

2002-2003-ի համերգաշրջանում կայացան նրա մենահամերգները Վաշինգտոնում, Բոստոնում, Պրովիդենսում, Մոնրեալում եւ Տորոնտոյում:

«Ազգային Պատկերասրահ» դասական երաժշտության երկրորդ փառատոնը անցկացվում է ապրիլի 20-ից հունիսի 28-ը` «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի հովանու ներքո եւ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: