A
A
Հայաստանը՝ շախմատի վետերանների աշխարհի փոխչեմպիոն
Գերմանիայում ավարտված շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը: Այսօր կայացած վերջին, 9-րդ տուրում, մեր ընտրանին 2,5:1,5 հաշվով հաղթեց գերմանական «Էմանուել-Լասկեր» թիմին եւ վաստակեց 16 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Գերմանիայի 1-ին հավաքականը: Չեմպիոնին որոշելու համար հարկ եղավ հաշվել միավորների ընդհանուր քանակը: Գերմանիայի ընտրանին վաստակեց 26,5 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը՝ 26: Այդպիսով, գերմանացի շախմատիստները ի վերջո գրավեցին 1-ին տեղը եւ հռչակվեցին չեմպիոն, իսկ մերոնք կես միավորի պատճառով բավարարվեցին արծաթե մեդալներով: